Հետընտրական խնջույք Արշալույսում

ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն ու իր եղբայրը՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը մի քանի <ուտող խմողների> հետ միասին այսօր հերթական անգամ համայնքում գործող «վետերոկում» նշում էին Զարզանդ Գրիգորյանի հաղթանակը գյուղապետ դառնալու առիթով, ով հաղթել էր գեներալ Մանվել Գրիգորյանի իրենց հորեղբոր` հովանավորությանը վայելող թեկանածուին: Ի դեպ, գաղտնիք չէ, որ հորեղբոր ու զարմիկներ Գրիգորյանների հարաբերությունները լարված են և հաղթական ընտրություններից հետո «Զընդոն» ըստ տարածված լուրերի գյուղացիների մոտ պարծենալով ասել է . ՙ<<Ինձ ըսկի Գեներալը չկարացավ հաղթեր իրա մենթ թեկնածուով>>:
Իսկապես, այսօր և վաղը Գրիգորյանները Արշալույսի քանդված, անմխիթար ու նեղլիկ փողոցները հատ առ հատ իրենց շքեղ մեքենաներով պտտվում են հանդիպելով գյուղացիներին թե » ոնց էք ինչից եք դժգոհ»: Ընտրություններից առաջ ըստ խոսակցությունների ‘Զընդոն»՝ նույն ինքը Զարզանդ Գրիգորյանը ընտրակաշառքի տեսքով վառելափայտ, պարկերով ալյուր և գյուղական խանութների պարտքացուցակներից ջնջել է իրեն ձայն տվողների անունները եւ ահա այսօր էլ շրջելով հարցնում էր թե հարցեր կան » ես ըստեղի լավ տղեն եմ'» : Բացի վերոհիշյալը,  դատական փոխադարձ քաշքշուկների մեջ են գեներալ Գրիգորյանն ու զարմիկ, գյուղապետ Գրիգորյանը՝  Մ. Գրիգորյանի կնոջը պատկանող մի քանի կազմակերպությունների գույքահարկը չվճարելու համար:
 Հ.Գ. սակայն հաշվի առնելով գեներալի հայտնի խիստ բանվորությունն ու մեղմ ասած» դաժանությունը» իրեն իր գյուղում թեկնածուի միջոցով » նսեմացնողներին» անպատիժ չի թողի: Ի դեպ, այսօր Գրիգորյան եղբայրների տրամադրությունը՝ չնայած առկա առիթին, լավ չէր. այդ էր վկայում գյուղապետի անընդհատ գոռացող բարձր տոնը գյուղացիների հետ խոսելիս և երբեմն հայոյախառն վիրավորական արտահայտությունները:
Հեղինակ՝ Կարինե Սարգսյան
Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հետընտրական խնջույք Արշալույսում"

Leave a comment

Your email address will not be published.


*