«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցն իջեցնում է ՄՌՏ հետազոտության գները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու մատչելի և որակյալ բուժօգնություն, հերթական քայլն է կատարում քաղաքացիներին ընդառաջ:

Այս մասին հայտնում են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի լրատվական բաժնից։

Այսուհետ 1,5 Տ հզորությամբ նորագույն մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով իրականացվող հետազոտությունների գինը սահմանվում է 50 հազար դրամ՝ նախկին 80 հազարի դիմաց, իսկ 0,35 Տ հզորությամբ տոմոգրաֆով իրականացվող հետազոտությունների համար քաղաքացիները կվճարեն 35 հազար դրամ՝ նախկին 60 հազարի փոխարեն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցն իջեցնում է ՄՌՏ հետազոտության գները"

Leave a comment

Your email address will not be published.


*