Հիլարի Քլինթոնը հիվանդության պատճառով չեղարկել է այցերը

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հիվանդության պատճառով չեղարկել է իր այցերը, տեղեկացնում է BBC-ն: Քլինթոնը նախատեսել էր նախընտրական միջոցառումներ անցկացնել Լոս-Անջելեսում եւ Սան-Ֆրանցիսկոյում:

Երեկ Նյու-Յորքում 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ Հիլարի Քլինթոնն իրեն վատ է զգացել: Նրա անձնական բժիշկը հայտարարել է, որ Քլինթոնի մոտ թոքաբորբ է ախտորոշվել:

Հրապարակված կադրերում նկատելի է, որ նախագահի թեկնածուն չի կարողանում ոտքի վրա ամուր կանգնել, ինչից հետո օգնականները նրան տեղափոխում են թեւատակերից բռնած:

Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր քաղաքական մրցակիցը վատառողջ է: Քլինթոնի թիմակիցները հայտարարել են, որ իրենց թեկնածուն լիարժեք առողջ է եւ ընտրապայքարին լիովին պատրաստ է:

14349115_937494039712537_1023954775_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հիլարի Քլինթոնը հիվանդության պատճառով չեղարկել է այցերը"

Leave a comment

Your email address will not be published.


*