ՀՀԿ-ական լինելը պատասխանատվություն է Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի և Աշոտ Նավասարդյանի առջև. Շարմազանով

«Հանրապետական լինելը հավելյալ իրավունք չէ, դա կոնկրետ ինձ համար եղել է ու կա որպես պատասխանատվություն այս 3 նկարների առջև՝ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի և Աշոտ Նավասարդյանի, ինչու չէ՝ նաև իմ այսօրվա ղեկավարի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԱԾ նոր պետի խոստման ՝բացահայտել կոռուպցիոն մեխանիզմերով բոլոր հարստացածներին:

Շարմազանովի խոսքով՝ կոնկրետ ինքը մտահոգվելու բան չունի. «Ես այս 12 տարիների ընթացքում 24-ժամյա ռեժիմով զբաղված եմ եղել քաղաքականությամբ և սիրում եմ իմ գործը»:

Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հայտարարեց, որ որևէ կոռուպցիոն սխեմաների մեջ ինքը չկա. «Ինչ ունեմ՝ հայտարարագրված է, որևէ թաքուն բան չունեմ»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀԿ-ական լինելը պատասխանատվություն է Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի և Աշոտ Նավասարդյանի առջև. Շարմազանով"

Leave a comment

Your email address will not be published.


*