ՀՀԿ-ն մնում է իր դիրքորոշմանը՝ պետք է անենք ամեն ինչ հանուն երկրի կայունության և ժողովրդի բարօրության. Ա. Բաբլոյան

Հանրապետականը մնում է իր դիրքորոշմանը՝ մենք պետք է անենք ամեն ինչ հանուն երկրի կայունության և ժողովրդի բարօրության:

Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

ԱԺ նախագահը շեշտեց, որ ինչպես նախկինում, այժմ էլ հիմա Հայաստանի Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր գործողություն բխելու է միայն երկրի կայունության համատեքստից:

Հարցին՝ ինչո՞ւ ինքը չշնորհավորեց վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես չշնորհավորեցի, որովհետև ուղղակի չթողեցին, ծափահարեցին և թույլ չտվեցին դա անել: Ես շնորհավորում եմ, որովհետև, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում և հասարակություններում, մեկը մյուսին պետք է շնորհավորեն»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀԿ-ն մնում է իր դիրքորոշմանը՝ պետք է անենք ամեն ինչ հանուն երկրի կայունության և ժողովրդի բարօրության. Ա. Բաբլոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*