ՀՀ ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանը ողջ և առողջ է և փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները. ՊՆ-ն հերքում է Ռ. Սանամյանի զոհվելու մասին Ադրբեջանի հայտարարությունները(տեսանյութ)

Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։
Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանը ողջ և առողջ է և փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները. ՊՆ-ն հերքում է Ռ. Սանամյանի զոհվելու մասին Ադրբեջանի հայտարարությունները(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*