ՀՀ է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» մրցույթում հայ տանկիստների նվաճած մրցանակը՝ Տ-90Ս տանկը (լուսանկարներ)

Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։

Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» մրցույթում հայ տանկիստների նվաճած մրցանակը՝ Տ-90Ս տանկը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*