ՀՀ-ում գործող մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը

Ուղևորահոսքի աճին զուգահեռ մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը:
Այս մասին գրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը՝ Facebook-ի իր էջում։

«Մասնավորապես՝ «Պոբեդա» ավիաընկերությունը մարտ ամսին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ, «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունը Դոհա-Երևան-Դոհա երթուղով այսուհետ չվեթների կիրականացնի ամենօրյա հաճախականությամբ, «Էգեյան ավիաուղիներ»-ն Աթենք-Երևան-Աթենք երթուղին ամառային նավիգացիոն շրջանում, որը սկսվում է մարտ ամսից, կշահագործի շաբաթական 6 անգամ»,–գրել է նա։

Նա հավելել է, որ իրանական ավիաընկերությունները ևս ամառային նավիգացիոն շրջանում և հատկապես՝ իրանական Նոր տարու՝ Նովրուզ Բայրամի ընթացքում ավելացնում են չվերթների հաճախականությունը:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ-ում գործող մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*