ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը գրավել է առաջին տեղը

Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։

Աշխատանքային խումբը մասնակցել է հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը, ներկայացրել` ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման բնագավառում արհեստական բանականության կիրառմամբ նորագույն տեխնոլոգիական նվաճումն ու զբաղեցրել առաջին պատվավոր տեղը: Մրցանակը հեռավար ուսուցման աշխատանքային խմբին հանձնել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության շտաբի պետ, փոխծովակալ Փոլ Բենեթը:

Հատկանշական է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը 2016 թվականին նույնպես գրավել էր առաջին պատվավոր տեղը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը գրավել է առաջին տեղը"

Leave a comment

Your email address will not be published.


*