ՀՀ վարչապետը նոր օգնական ունի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր օգնական է նշանակել։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,-ասվում է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ Խաչատուր Վարագյանը նշանակվել  է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ վարչապետը նոր օգնական ունի"

Leave a comment

Your email address will not be published.


*