Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ամբողջական գործարկմանն ընդառաջ` մաքսային մոտ 50 ծառայող վերապատրաստվել է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատակիցները մասնագիտական երկամսյա վերապատրաստում են անցել: ՊԵԿ ուսումնական կենտրոնի աջակցությամբ հեռավար եղանակով կազմակերպված տեսական դասընթացին հաջորդել են գործնական պարապմունքները ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մոտ 50 մասնակից կատարելագործել է մասնագիտական հմտությունները և խորացրել մաքսային արժեքի որոշման, ապրանքային հայտարարագրի լրացման կարգի, ապրանքների դասակարգման ու մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գիտելիքները: Դասընթացի վերջին օրն ամփոփվել են մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխանները:

Վերապատրաստում անցած մասնագետները Գյումրիում ԱՏԳ կենտրոնի ամբողջական գործարկումից հետո սպասարկելու են մաքսային գործընթացները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի ամբողջական գործարկմանն ընդառաջ` մաքսային մոտ 50 ծառայող վերապատրաստվել է. ՊԵԿ"

Leave a comment

Your email address will not be published.


*