Հյուսիսային Կորեայում եռօրյա սուգ է հայտարարվել

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Նոդոն սինմուն» թերթը։

Համաձայն այնտեղ հրապարակված Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի հրամանի՝ նոյեմբերի 28-30-ը երկրի կենտրոնական հաստատություններում կբարձրացվեն սգո դրոշներ։

Կիրակի հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը Կուբա էր ուղարկել ցավակցական հեռագիր։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հյուսիսային Կորեայում եռօրյա սուգ է հայտարարվել"

Leave a comment

Your email address will not be published.


*