«Հյուսիս-հարավ»-ի Ագարակ-Քաջարան հատվածի վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2021-ին. ՏԿԵՆ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի ենթածրագրի շրջանակում 2021 թվականին նախատեսվում է սկսել Ագարակից Քաջարան հատվածի վերակառուցման աշխատանքները։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի համաձայն՝ կառուցվելու է Արտաշատ-Քաջարան 304 կմ, Քաջարան-Ագարակ 42 կմ, ընդհանուր շուրջ 346 կմ երկարությամբ ճանապարհ:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ճանապարհի վերակառուցումն իրականացվելու է ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ: Այդ նպատակով արդեն իսկ ստորագրվել է նախագծման պայմանագիրը, և մոտ ժամանակներս կսկսվեն հետազոտման ու նախագծման աշխատանքները։

Չնայած, որ նախատեսվում է 2021 թ.-ին սկսել Տրանշ 4-ի մի հատվածի աշխատանքները,  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն արդեն սկսել է միայն պետբյուջեի միջոցներով վերանորոգել Երևանից Մեղրի ճանապարհի որոշ հատվածներ:

Հուլիսի 26-ին նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 354+520-կմ 364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

«Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի կմ 354+520– կմ 364+000 հատվածի առաջնահերթ նորոգման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատվածը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, ինչի հետևանքով առաջանում են ճանապարհային անվտանգության հետ կապված խնդիրներ, իսկ Տրանշ 4-ի վերը նշված ծրագրի շրջանակներում այս հատվածի վերակառուցումը հնարավոր կլիներ իրականացնել միայն 2021 թվականին, ինչը, առկա վիճակից ելնելով, կարող էր հանգեցնել բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարների և մարդկային զոհերի»,- նշվում է նախարարության պատասխանում:

Նախարարությունից նաև հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում Ագարակից Քաջարան հատվածի նախագծման ժամանակ հաշվի է առնվելու այն հանգամանքը, որԵրևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի կմ 354+520-կմ 364+000 հատվածները նորոգվել  է ՀՀ պետական բյուջեի ֆինանսական միջոցների հաշվին։

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի ենթածրագրի այլ հատվածների (Քաջարան-Սիսիան և Սիսիան-Արտաշատ) հիմնանորոգման խնդիրը գտնվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարության ուշադրության կենտրոնում, և դրանց հիմնանորոգումը կիրականացվի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պարագայում։ Այդ նպատակով այժմ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի հետ ընթանում են համապատասխան բանակցություններ»,- ասվում է հարցման պատասխանում:

ՀեղինակՀակոբ Ասլանյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Հյուսիս-հարավ»-ի Ագարակ-Քաջարան հատվածի վերակառուցման աշխատանքները կսկսվեն 2021-ին. ՏԿԵՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*