Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, Ադրբեջանական կողմը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց:

Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ

Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ։

Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, Ադրբեջանական կողմը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ"

Leave a comment

Your email address will not be published.


*