Կյանքը de factoՀասարակություն

Հույս ունեմ՝ նախագահը կիրականացնի իր սահմանադրական լիազորությունները և առարկություններով հետ կվերադարձնի ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու՝ վարչապետի առաջարկը. Արթուր Վանեցյան

550views

Այս իշխանություններն ապիկար են, նրանք չեն կարողանում ոչինչ անել, եթե ես լինեմ իշխանության, կկարողանամ իմ աշխատանքի շնորհիվ վերադարձնել գերիներին, որևէ կասկած չունեմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում այդ հարցը կարելի էր լուծել շատ ավելի արագ: Այս մասին Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե առաջարակե՞լ է իր օգնությունը իշխանություններին, Վանեցյանը պատասխանեց՝ ինքն ասում է, որ եթե լինեն իշխանության, ապա կօգտվեն իշխանական լծակներից և կօգտագերծեն իրենց՝ տարիների ընթացում ձեռք բերված կապերը. «Կարող ենք այդ հարցը լուծել, բայց առանց պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու ուղղակի հնարավոր չէ»:

Լրագրողի դիտարկմանը, թե Ալիևը հայտարարում է, որ այլևս ռազմագերի չկա, իսկ ովքեր, որ կան, դիվերսանտներ են, Վանեցյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էր, որ բոլոր ռազմագերիները, ժամանակավոր պահվող անձիք, առանց նախապայմանների պետք է բոլորը բոլորի դիմաց փոխանակվեն, ինչը տեղի չունեցավ, որին հաջորդեց ևս մեկ հանդիպում, որի ժամանակ մեզ հավաստիացնում էին, որ առաջին պայմանը գերիների վերադարձի պայմանն է, և եթե դա Ադրբեջանը չկատարի, ապա Հայաստանը որևէ փաստաթուղթ չի ստորագրի, սակայն եղավ հակառակը. «Ստորագրվեց Ալիևի և Փաշինյանի կողմից ևս մեկ փաստաթուղթ, որտեղ գերիների մասին որևէ խոք չկա: Փաշինյանը, վերադառնալով Հայաստան, արեց գրառում՝ «ցավոք գերիների հարցը հնարավոր չեղավ լուծել» և տվեց մոռացության»:

Հարցին՝ արդյո՞ք նախագահը կստորագրի Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը,  Վանեցյանը պատասխանեց.

«Հույս ունեմ, որ նախագահը կիրականացնի իր սահմանադրական լիազորությունները և առարկություններով հետ կվերադարձնի վարչապետի այդ միջնորդությունը, որովհետև սա սովորական իրավիճակ չէ, այսքան մարդ դուրս է եկել փողոց, կանգնել է մեր երկրի հիմքերի պաշտպանության համար, երկրի հիմնական պաշտպանները՝ ՀՀ Զինված ուժերը հայտարարություն են արել, որ Նիկոլ Փաշինյանը այլևս ի վիճակի չէ ապահովվել երկրի անվտանգությունը և նա պետք է գնա: Ես կարծում եմ՝ նախագահն անպայման ականջալուր կլինի հայտարարությանը»:

Վանեցյանն ընդգծեց՝ պայքարը շարունակվում է և մարդկանց թիվն ամենօրյա ռեժիմով ավելանում է, անգամ գիշերային ժամերին պողոտան մարդաշատ է. «Մեզ քննադատում են, որ չենք անում հուժկու քայլեր, մեղադրում են շենքեր չգրավվելու մեջ, ռադիկալ քայլերի չդիմելու մեջ, նայեք «Հայրենիքի փրկության շարժման» անդամներին և կհասկանաք, որ այդտեղ ընդգրկված մարդիկ առաջինը նայում են պետական շահին, թե մեր քայլերից հետո ի՞նչ կլինի մեր պետության հետ, բոլոր քայլերն իրականացնում են սահմանադրական ճանապարհով»:

Leave a Response