Հպարտ եմ մեր զինվորներով

Այսօր մենք հանգիստ գլուխներս դնում ենք բարձին, որովհետև գիտենք,որ այնտեղ` սահմանում կան մարդիկ,որոնք իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր կյանքը:

Զինվոր լինելը հպարտություն է: Հպարտալու առիթ է տալիս այն,որ Հայաստանում կան զինվորներ, որոնց համար իրենց սեփական անձը այնքան էլ մեծ նշանակություն չունի և ավելի կարևոր է հարազատ մարդու, հայրենակցի կյանքը: Գիտեմ,որ հեռվում, հեռու ծնողներից, հեռու ընկերներից, իրենք իրենց մեջ խեղդելով կարոտը լուռ համբերում են՝ սպասելով այն գեղեցիկ օրվան, երբ սեփական երկրին պարտքը արժանապատվորեն կատարած կվերադառնան ու հպարտության մեծ զգացումով կասեն, որ իրենք ծառայել են հանուն իրենց ծնողների, սիրած անձնավորության և հայ ազգի:

Ես շնորհակալ եմ բոլոր այն զինվորներին< ովքեր ծառայել են ծառայում են և ապագայում ծառայելու են, որ իրենց հարազատները հանգիստ քնեն և չմտածեն,որ վտանգ կարող է իրենց դուռն էլ թակել: Հուսով եմ,որ բոլորդ անվնաս կվերադառնաք և երբեք չեք ափսոսի այն տարիները, որոնք դուք անցկացրել եք ձեր ծառայության ընթացքում: Արմենուհի Կարապետյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հպարտ եմ մեր զինվորներով"

Leave a comment

Your email address will not be published.


*