Հրաչյա Հարությունյանի հարազատների հայտնած տեղեկությունները կամ չեն համապատասխանում իրականությանը կամ խեղաթյուրված են.ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հորդորում է լրատվամիջոցներին ՌԴ Պոդոլսկի մոտակայքում 2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած և 6,9 տարի ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ տեղեկությունները ստանալ կամ վերստուգել պաշտոնական աղբյուրներից:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես հայտնում են.«  ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հորդորում է լրատվամիջոցների իր գործընկերներին դատապարտյալ Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ հրապարակումներ պատրաստելուց տեղեկությունը ստանալ կամ վերստուգել պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարությունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դատապարտյալի հարազատների՝ ԶԼՄ-ներին ներկայացվող տեղեկատվությունը կամ իրականությանը չի համապատասխանում կամ խեղաթյուրում է փաստերը»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էր տարածվել, որ Հրաչյա Հարությունյանը Հայաստանին կփոխանցվի հուլիսի 16-ին: Տեղեկությունների հրապարակումից հետո Tert.am-ն Արդարադատության նախարարությունից տեղեկացավ, որ լուրը չի համապատասխանում իրականությանը և  Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու օրը դեռ պարզ չէ:

 

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հրաչյա Հարությունյանի հարազատների հայտնած տեղեկությունները կամ չեն համապատասխանում իրականությանը կամ խեղաթյուրված են.ԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*