«Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան

«Կառավարության աղբյուրների փոխանցմամբ, այս պահին առնվազն 3-4 դիմում կա Փաշինյանի սեղանին: Լարված իրավիճակը թոթափելու նպատակով, առաջիկայում փոփոխություններ կարվեն կառավարության կաբինետում։

Նշվում են Տիգրան Ավինյանի, Զարուհի Բաթոյանի, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, ինչպես նաև Արսեն Թորոսյանի անունները:

Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, իր պատվից վեր է համարում դիմումատուներին համոզելը, որ մնան, մյուս կողմից կարծում է, որ այս լարված իրավիճակում «քավության նոխազներ» են պետք, և վատ չի լինի, որ կառավարության ձախողումների բեռը դրվի ոմանց վրա, և արդյունքում վերականգնվի իր անկում գրանցած վարկանիշը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան"

Leave a comment

Your email address will not be published.


*