Հրդեհի ահազանգ՝ Կառավարական թիվ 3 մասնաշենքից. ԱԻՆ 6 մարտական հաշվարկ է մեկնել Հանրապետության հրապարակ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.35-ին ՀՀ արատակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հանարպետության հրապարակում՝ Կառավարական թիվ 3 մասնաշենքի նկուղային հարկում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և վեց մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, պարզվել է, որ տրանսֆորմատորում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հրդեհի ահազանգ՝ Կառավարական թիվ 3 մասնաշենքից. ԱԻՆ 6 մարտական հաշվարկ է մեկնել Հանրապետության հրապարակ"

Leave a comment

Your email address will not be published.


*