Հրդեհ Դավիթաշենում. Փրկարարները 56-ամյա բնակչին դուրս են բերել անգիտակից վիճակում

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 5-ին՝ ժամը 01.06-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 38-րդ շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մարվել է ժամը 01.53-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ՝ անկողնային պարագաներով:
Փրկարարները բնակարանից անգիտակից վիճակում դուրս են բերել 56-ամյա Տ. Հ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հրդեհ Դավիթաշենում. Փրկարարները 56-ամյա բնակչին դուրս են բերել անգիտակից վիճակում"

Leave a comment

Your email address will not be published.


*