ՃՏՊ Արատատի մարզում. 21-ամյա ուղևորը մահացել է

Արարատի մարզում երեկ ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 21-ամյա Ռաֆայել Սարխոշյանը իր վարած Mercedes մակնիշի 09 QQ 499 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով վարորդ Ռ. Սարխոշյանը, նրա ուղևորներից, համաքաղաքացիներ, 22-ամյա Արգիշտի Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ 21-ամյա Յուրիկ Սեդրակյանը՝ Արտաշատի բժշկական կենտրոն։

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 08։00-ի սահմաններում, Յու. Սեդրակյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՃՏՊ Արատատի մարզում. 21-ամյա ուղևորը մահացել է"

Leave a comment

Your email address will not be published.


*