ՃՏՊ Կոտայքի մարզում, 4 հոսպիտալացված անձանցից մեկը զինծառայող է

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում այսօր ժամը 11։00-ի սահմաններում բախվել են Nissan Teana մակնիշի 35 CL 326 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 31 ՍԼ 004 համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ տուժածների թվում է ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող ժամկետային զինծառայող։ 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՃՏՊ Կոտայքի մարզում, 4 հոսպիտալացված անձանցից մեկը զինծառայող է"

Leave a comment

Your email address will not be published.


*