Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը. Մայր թատրոն

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ 

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է Մայր թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուդոլֆ Ղևոնդյանը կոմայի մեջ է:

«Ինքը չի արթնանում, անընդհատ սրսկում են, որ մնա ստաբիլ վիճակում, որ ցնցումների մեջ չընկնի»,-Tert.am-ին հայտնել էր նրա հարսը:

Վերջերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանը ինսուլտ էր տարել։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը. Մայր թատրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*