Մայքլ Ջեքսոնի կյանքի վերջին օրերի մասին հեռուստասերիալ կնկարահանվի

Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը, ով հանդիսատեսին հայտնի է «Աստղային պատերազմներ» կինոպատումից, պատրաստվում է հեռուստասերիալ նկարահանել փոփի արքա Մայքլ Ջեքսոնի կյանքի վեջին օրերի մասին:

Ինչպես նշում է The New York Daily News-ը, հեռուստասերիալը նկարահանվելու է Թևիս Սմայլիի ու Դևիդ Ռիցի գրած գրքի հիման վրա: Գիրքը կրում է «Նախքան ինձ դատելը. Մայքլ Ջեքսոնի վերջին օրերի հաղթանակն ու ողբերգությունը» խորագիրն ու հրատարակվելու է այս երեքշաբթի:

Հայտնի է, որ ներկայում Աբրամսն աշխատում է սցենարի վրա: Աղբյուրը հավելում է, որ նկարահանման աշխատանքներն իրականացնելու է Warner Bros. Television ընկերությունը: Հեռուստասերիալի պրեմիերայի ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

Նշվում է, որ Աբրամսն ու Սմայլին հանդես են գալու որպես նախագծի պրոդյուսերներ:

Հիշեցնենք, որ բոլոր ժամանակների լավագույն երգիչներից մեկը համարվող Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ.։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մայքլ Ջեքսոնի կյանքի վերջին օրերի մասին հեռուստասերիալ կնկարահանվի"

Leave a comment

Your email address will not be published.


*