Մաշկի ծերացման պատճառները

Ես ծե՞ր տեսք ունեմ: Ի՞նչ անեմ: Կանաց կողմից հաճախ տրվող հարցեր են, սակայն տագնապելու կարիք չկա: Մեր օրերում արհեստավարժ կոսմետոլոգներն ունակ են հարթելու շատ խնդիրներ: Իսկ խնդիրն արդյունավետ վերացնելու համար հարկ է իմանալ դրա պատճառները:

Գործընթացները, որոնց դեպքում մաշկը կորցնում է իր գեցեցկությունն ու առողջությունը կարելի է բաժանել երեք խմբի. կենսաբանական, էկոլոգիական և մեխանիկական:

Առաջին խումբը բացարձակ բնական պատճառներն են, որոնք ծրագրավորված են մարդու գենետիկ կոդում: Դրանց կարելի է անվանել նաև տարիքային: Մենք մեծանում ենք, իսկ այնուհետև` ծերանում, և մեր մաշկի մեջ տեղի են ունենում նյութափոխանակության համար պատասխանատու մոլեկուլների կառուցվածքի ու գործառույթների փոփոխություն: Մաշկը կորցնում է առաձգականությունը, օրգանները սկսում են վատ աշխատել: Ներքին իրավիճակն անդրադառնում է արտաքինի վրա: Դրա համար կոսմետոլոգիական արարողակարգերի հետ միասին անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ և պահպանել հակատոքսիդանտներով հարուստ սննդակարգ:

600x580

Մաշկի ծերացման էկոլոգիական պատճառներն իրենց մեջ առաջին հերթին ներառում են ֆոտոծերացումը: Այսինքն մաշկում տեղի ունեցող անբարենպաստ գործընթացները կապված են ուլտրամանուշակագույն ճառագայթման հետ: Դրա համար մեծ ուշադրություն պետք է դարձնել արևային վանաների տևողության, ինչպես նաև` սոլյարիում անցկացրած ժամանակի վրա: Այս խմբի մեջ են մտնում նաև այնպիսի բացասական գործոններ, ինչպիսիք են աղտոտված օդը, ջուրը և սթրեսները:

Մաշկի մեխանիկական ծերացումը տեղի է ունենում այն բանի հետևանքով, որ մկանների շարժումները կրկնվում են օրեցօր և տարեցտարի: Չնայած, որ խուսափել կնճիռներ առաջացնող որոշ շարժումներից գործնականում անհնար է, աշխատեք բավարար քնել, քիչ բարկանալ և զերծ մնալ վատ սովորություններից, ինչպիսին, օրինակ, «շրթունքները կծելն է»:

Աղբյուր` LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մաշկի ծերացման պատճառները"

Leave a comment

Your email address will not be published.


*