Մասիսն՝ Արցախին

   2016 թ ապրիլի 18-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում Մասիսի քաղաքապետարանի և համայնքի բնակիչների կողմից կազմակերպվեց միասնության հանրահավաք՝ «Մասիսն՝ Արցախին» կարգախոսով: Քաղաքն առաջինն էր, որ նախաձեռնեց ուսումնական հաստատությունների, հիմնարկ ձեռնարկությունների և բնակիչների երթ-հանրահավաքը: Մասնակիցներն  իրենց ձեռքում ունեին  ՀՀ և ԼՂՀ դրոշներ, կարգախոսներ, զոհված հերոս-զինվորների նկարներ: Կոչ-ելույթներով հանդես եկավ  Մասիս Սբ. Թադևոս եկեղեցու սպասավոր տեր Արարատը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, զոհված ազատամարտիկների մայրեր, մտավորականներ, գործարարներ այդ թվում ռուսաստանաբնակ գործարար-բարերար Գագիկ Ադիբեկյանը, ով հիշեցնենք նաեւ աշխարահռչակ բռնցքամարտիկ մեր հայրենակից Արթուր Աբրահամի մորեղբայրն է:

  Հատուկ տեղադրված ցուցատախտակի վրա քաղաքի դպրոցների բարձր դասարանների աշակերտները փակցրեցին  իրենց կողմից գրված նամակները՝ «Իմ եղբայր զինվորին» խորագրով, որոնք հանրահավաքից հետո ուղարկվեցին  առաջնագծում ծառայող զինվորներին: Հրապարակում հատուկ տեղադրված թափանցիկ արկղում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեցան  կատարել հանգանակություն՝ ի նպաստ Արցախի:

Վերջում քաղաքապետ՝ Ալեքսանդր (Սաշա) Հակոբյանից տեղեկացանք, որ  «Մասիսն՝ Արցախին»  հանրահավաք-երթին մասնակցած բազմաթիվ  մասիսցիներ կատարել են   հանգանակություններ, որի  գումարը կազմել է 981000 դրամ, 1301ԱՄՆ դոլար եւ 10.000 ՌԴ ռուբլի, որին կավելացնեն «Մասիսի զարգացման հիմնադրամ»-ի եւ այլ միջոցներ եւս, որոնք միասին կուղարկվեն Արցախին:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "  Մասիսն՝ Արցախին"

Leave a comment

Your email address will not be published.


*