Մեզ ոչինչ չի լինի

Մեզ ոչինչ , ոչինչ, ոչինչ չի լինի
Քանի ձեռք-ձեռքի բռնած ենք ապրում:
Քանի անսահման համբերությունս
Քո անհամբերատար դեմքին է ժպտում,
Քանի քո ուժեղ ձեռքերում գրկված
Ես ինձ ապահով ու լավ եմ զգում:
Փորձանքն էլ տեսնել, հասկանալ գիտի ,
Երբ տեսնի այսքան համերաշխ զույգի
Կանցնի մեր կողքով, մեզ չի վնասի
Ու չի խանգարի անդորրը սիրո,
Որով պարուրված պիտի ծերանանք:
Ու թե ծերունի օրերում էլ դեռ
Ամուր պարուրված լինենք մեր սիրով ,
Հավատա դու ինձ , երջանիկ կապրենք ,
Ամեն փորձություն կանցնի մեր կողքով:

Լ.Հովհաննիսյան 15.04.15

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մեզ ոչինչ չի լինի"

Leave a comment

Your email address will not be published.


*