Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Օրակարգում ընդգրկված են «Գնումների մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տեղական հանրաքվեի», «ՀՀ բյուջետային համակարգի», «Հանրային ծառայության», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» (երկրորդ ընթերցում), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանն ավարտվել է նախորդ շաբաթ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը"

Leave a comment

Your email address will not be published.


*