Մեկ շաբաթում գրանցվել է 39 ճանապարհատրանսպորտային պատահար. մահացել է 3, տուժել՝ 49 մարդ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 304 դեպք, որից 120-ը՝ արտակարգ, հայտնում են ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 148 կենցաղային կանչ, 34 հրդեհ, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով մահացել է 3 և տուժել 49 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 19 դեպք, որի հետևանքով տուժել է 88, մահացել՝ 1 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մեկ շաբաթում գրանցվել է 39 ճանապարհատրանսպորտային պատահար. մահացել է 3, տուժել՝ 49 մարդ"

Leave a comment

Your email address will not be published.


*