Մեղավորները կպատժվեն. ՀՀԿ-ն ցավում է «Հաց բերողի» մահվան կապակցությամբ. ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց

«Հանրապետական» կուսակցությունը ցավում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ` նշելով, որ տեղյակ է Արթուր Սարգսյանի փաստաբանների հայտարարությանը, որտեղ կասկած է հնչում նրա մահվան պատճառների վերաբերյալ:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ եթե Արթուր Սարգսյանի փաստաբանները, հասարակությունը, նրա բարեկամները պնդում են, որ անհրաժեշտ է բժշկական փորձաքննություն, ապա իրենք որևէ խնդիր չեն տեսնում:

«Ուզում եմ մեր ցավակցությունը հայտնել: Ցավում ենք բոլորս, բոլորիս անունից ցավակցություն ենք հայտնում: Ցանկացած հայ մարդու կորուստ մեզ համար ցավալի է»:

Անդրադառնալով քննարկված այլ հարցերի  ՝ նա ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են բոլոր ոլորտներում:

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցով կատարած այցից մանրամասներ, դրա արդյունքները, որտեղ տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե իրենք կողջունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը, Շարմազանովը նկատեց, որ այստեղ որևէ նորություն չկա:

Տեսանյութը ՝ 1in.am LIVE

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մեղավորները կպատժվեն. ՀՀԿ-ն ցավում է «Հաց բերողի» մահվան կապակցությամբ. ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*