Մենք բոլորս միասին պետք է գնանք նրան, որ բռնապետության վտանգ մեր երկրում չլինի. Արա Բաբլոյան

Կարծում եմ՝ մենք բոլորս միասին պետք է գնանք նրան, որ նման բաներ մեր երկրում չլինեն. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով հարցին, թե երկրում բռնապետության վտանգ տեսնո՞ւմ է, թե՞ ոչ:

Արա Բաբլոյանը նշեց, որ իր բոլոր հանդիպումներից հետո՝ ՄԻՊ-ի, նախագահի, բոլոր կառույցների ղեկավարների և այդ թվում՝ վարչապետի հետ, հիմնական շեշտը ինքը դնում է ժողովրդավարության վրա:

«Ես միշտ պնդում եմ, որ մենք ունենք անցած տարիների ընթացքում դինամիկ առաջընթաց ժողովրդավարության առումով և երբեք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու. մենք պետք է ժողովրդավարությունն է՛լ ավելի ամրապնդենք»,- ասաց նա:

ԱԺ նախագահը նշեց, որ այդ իսկ պատճառով էր, որ, օրինակ, երեկ համաձայնեց թույլ տալ, որ վարչապետը ելույթը ավարտի, և դա տեղի չունենա միտինգի ժամանակ, այլ ԱԺ-ում:

«Դա ավելի ճիշտ մոտեցում է, որովհետև լուրջ հարցեր պետք է քննարկենք, հարցերին պատասխան ստանանք այն մարմնում, որտեղ ներկայացված են քաղաքական ուժերը»,-ասաց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մենք բոլորս միասին պետք է գնանք նրան, որ բռնապետության վտանգ մեր երկրում չլինի. Արա Բաբլոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*