Մերի Քեյ Աշ` լեգենդար առաջնորդը


Մերի Քեյ Աշն առաջ է ընկել իր ժամանակից։ Նա փոփոխել է բիզնեսի աշխարհը՝ ստեղծելով ավելի շատ հնարավորություններ կանանց համար, ստեղծել է ընկերություն, որը ղեկավարվում է իր արժեքներով և հնարավորություն է տվել կանանց կառավարելու իրենց ապագան։

Մերի Քեյ Աշը հիմնել է իր բիզնեսն ավելի քան 50 տարի առաջ, բայց նախկինի պես, այսօր էլ նա համարվում է միլիոնավոր կանանց ոգեշնչման աղբյուրը։ Նրա արժեքներն ապրում են այն ընկերությունում, որը հիմնել է։ Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդարձակման առաքելությունը կարևոր է այնպես, ինչպես նախկինում։ Մերքի Քեյ Աշի ձեռքբերումները նրան դարձրին նորարար, իսկ նրա ժառանգությունը, որը մինչ այժմ ակտուալ է, դարձրեց նրան օրինակելի տիպար։ 

Մերի Քեյ Աշն առաջ է ընկել իր ժամանակից։ Նա փոփոխել է բիզնեսի աշխարհը՝ ստեղծելով ավելի շատ հնարավորություններ կանանց համար, ստեղծել է ընկերություն, որը ղեկավարվում է իր արժեքներով և կանանց իրենց ապագան կառավարելու հնարավորություն է տվել։ Մերի Քեյ Աշը հիմնել է րիր բիզնեսն ավելի քան 50 տարի առաջ, բայց նախկինի պես այսօր էլ նա համարվում է միլիոնավոր կանանց ոգեշնչման աղբյուրը։ Նրա արժեքներն ապրում են այն ընկերությունում, որը հիմնել է։ Կանանց իրավունքների և հնարավորությունների ընդարձակման առաքելությունը կարևոր է այնպես, ինչպես նախկինում։ Մերքի Քեյ Աշի ձեռքբերումները նրան դարձրին նորարար, իսկ նրա ժառանգությունը, որը մինչ այժմ ակտուալ է, դարձրեց նրան օրինակելի տիպար։ 

Ստեղծվել է կնոջ կողմից` կանանց համար

Մերի Քեյ Աշի համար առաքելությունը միշտ իրագործելի էր։ Աշխատատեղում անհավասարության հանդիպելով՝ նա հասկացել է, որ պետք է փոխի այն, ոչ միայն իր համար, այլ նաև հանուն մյուս կանանց։ 1963 թվականին Մերի Քեյ Աշը հիմնել է իր բիզնեսը և խախտել «սովորական բիզնեսի» գաղափարը, երբ աշխատավայրերում դոմինանտ դերակատարումը պատկանում էր տղամարդկանց։ Փոփոխությունների չեմպիոն, նորարար, բիզնես-լեդի Մերի Քեյ Աշը նվիրել է իր կյանքը կանանց իրավունքների և հնարավորությունների ընդարձակմանը և սեփական ապագան վերահսկելու հաստատմանը։

Խոսքից գործի

Մերի Քեյ Աշը միշտ կարծել է, որ ճիշտ արժեքները կարող են ձեզ ամենաբարձրին հասցնել։ Նա հավատարիմ է մնացել կյանքի դասերին, որոնք ձևավորել են իր անհատականությունը և որպես իր փիլիսոփայության հիմք վերցրել է Ոսկե կանոնը, որպեսզի լինի օրինակ և օգնի մյուսներին իրենց ճանապարհին։ Նա հաճախ էր ասում մյուսներին. «Երբեք մի դավաճանեք ձեր սկզբունքները»։ Նրա բարեխղճության անսասան սկզբունքը ոգեշնչել է միլիոնավոր կանանց և նրան դարձրել աշխարհում ամենամեծ ձեռներեցներից և առաջնորդներից մեկը։

(Ուսանողական հանձնարարություն)

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մերի Քեյ Աշ` լեգենդար առաջնորդը"

Leave a comment

Your email address will not be published.


*