Մերկելը Թուրքիայի ղեկավարության հետ քննարկել է լրագրող Յուսելի կալանավորման միջադեպը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի ղեկավարության նետ մանրակրկիտ քննարկել է Ստամբուլում կալանավորված լրագրող Դենիզ Յուսելի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայատարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ կանցլերը եւ կառավարությունն ակնկալում են, որ Յուսելը որքան հնարավոր է շուտ կազատվի:

«Կանցլերն այս դեպքը մանրակրկիտ քննարկել է Թուրքիայի ղեկավարության հետ, ԱԳՆ-ն Գերմանիայի տեսակետը երեկ երեկոյան հայտնել է թուրք դեսպանին: Կարող եմ կանցլերի անունից վերստին հավաստիացնել, որ մենք շատ ենք ափսոսում եւ անհասկանալի ենք համարում Յուսելին կալանավորելու որոշումը: Այն, ինչ նա արել է, արել է որպես լրագրող, որպես գերմանական թերթի լրագրող Թուրքիայում, որը պարտավոր է պաշտպանել լրատվամիջոցների ազատությունը, բայց որը, այնուամենայնիվ, հետապնդում է նրան եւ այլ լրագրողներին իրենց լրագրողական գործունեության համար»,- ասել է Զայբերտը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մերկելը Թուրքիայի ղեկավարության հետ քննարկել է լրագրող Յուսելի կալանավորման միջադեպը"

Leave a comment

Your email address will not be published.


*