Միասին կերտենք մեր քաղաքի ապագան

 Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը քաղաքապետի պաշտոնում իր թեկնածության հերթական առաջադրումը պայմանավորում է քաղաքում առաջնահերթություն ունեցող բազմաթիվ խնդիրների շարունակական լուծման անհրաժեշոտությամբ:

 ‹‹Աշխարհում չկա այնպիսի մի իշխանություն, որ բավարարի իր բոլոր քաղաքացիների բոլոր պահանջները: Գործող իշխանության աշխատանքի արդյունավետության գնահատականը զարգացման և բարեկեցության բարձրացման ապահովումն է››,- ասաց նա

Պարոն Սահակյան, կներկայացնե՞ք այն անելիքները, որ նախորդ տարիներին չեք հասցրել իրականացրել:

— Ես գիտակցում եմ, որ չնայած իմ և քաղաքապետարանի ողջ անձնակազմի ջանքերին՝ մշտապես հասու լինել սպիտակցիների հուզող բոլոր խնդիրներին և լուծում տալ դրանց, միշտ չէ, որ հնարավոր է եղել: Դրանց լուծման համար, բնական է, հնարավորություն և ժամանակ է պետք: Գլխավորը այն է, որ մեր քաղաքը զարգացում է ապրում: Սպիտակցին հնարավորություն ունի տեսնելու և գնահատելու վերջին 8 տարիներին զարգացում  ապահոված բազմաթիվ լավ գործեր: Այդ գործը շարունակվում է:

 Ի՞նչ ծրագրեր եւ անելիքներ ունեք Սպիտակի զարգացման հեռանկարների հետ կապված:

 -Ծրագրերը իսկապես շատ են: Նախ մշտապես նպաստել հասարակության մեջ ձեւավորված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի պահպանմանը, միջոցներ ձեռնարկել համայնքային բյուջեի ավելացման ուղղությամբ: 2016թ. ընթացքում իրականացնել Առափնյա փողոցի ասֆալտապատման աշխատանքներին եւ մի շարք համայնքային նշանակության այլ ծրագրեր: Շատ աշխատանքների իրականացման համար կարևոր տեղ ու մեծ դերակատարություն ունի մեր պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով  այս տարիների ընթացքում մշտապես աջակցել է եւ նպաստել մեր քաղաքի սոցիալ տնտեսական զարգացմանը, ստեղծել է նոր աշխատատեղեր:

Մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել և իրականացնել երկրաշարժի հետևանքով անհատական բնակելի տուն կորցրած, անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:

Նոր Սպիտակում 40 տարածքի վրա կառուցվել է Վարպետաց թաղամաս՝ իրար կապելով հին ու նոր քաղաքները: Թաղամասում կառուցվել է 220 բնակելի տուն՝ կոմունալ-կենցաղային հարմարություններով, ջեռուցման համակարգով:

Թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքը մշտապես եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում:

Համայնքի կյանքն ակտիվացնելուն ուղղված, ո՞ր քայլերը կմատնանշեք:

-Մշտապես  ուշադրության կենտրոնում է ուսանողների ու երիտասարդների հիմնահարցերը, մշակել և իրականացնել դրանց լուծմանն ուղղված նպատակային ծրագրեր: Նյութապես եւ բարոյապես աջակցել  ակտիվ ու տաղանդավոր ուսանողներին ու երիտասարդներին:  Տարբեր դոնորների ներգրավմամբ իրականացնել ՙ<<Հաղթանակ>> զբոսայգու հիմնանորոգման, նոր կարուսելների ձեռք բերելուն ուղղված աշխատանքներ:

Համայնքի բնակիչների համար բարեկեցիկ կյանք ապահովելու գործում խիստ կարևորում եմ աշխատատեղերի ստեղծումը և այս ուղղությամբ ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Առաջիկայում ևս անելիքները շատ են: Պատրաստվում ենք բարեփոխումներ կատարել քաղաքի ֆինանսական, քաղաքաշինության և հողօգտագործման, գյուղատնտեսության և բնապահպանության, տրանսպորտի, աշխատանքի, առողջապահության ու սոցիալական ծառայության բնագավառներում և ստեղծագործ աշխատանքով շարունակել կերտել Սպիտակ քաղաքի նորօրյա պատմությունը:

Հեղինակ՝ Կարինե Սարգսյան

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Միասին կերտենք մեր քաղաքի ապագան"

Leave a comment

Your email address will not be published.


*