Միասնական լինելու դեպքում ամեն բան իր տեղը կընկնի. Սամվել Գալստյան

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի ղեկավար Սամվել Գալստյանի հետ զրուցում ենք գյուղի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին:

Պարոն Գալստյան, ինչպե՞ս է այսօր ապրում Ջրառատ գյուղը, ջրառատցին, ի՞նչ աշխատատեղեր կան և որքանո՞վ է դրան նպաստում քաղաքին մոտ լինելու հանգամանքը:

Ջրառատ գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, բայց ոռոգման ջրի խնդիր ունենք, որը, բնականաբար, անդրադառնում է հողերի մշակման աշխատանքների վրա: Մի քանիսն աշխատում են քաղաքում: Գյուղում կա երկաթգիծ, որը ևս աշխատատեղեր է ապահովում, իսկ մեծ հաշվով՝ ո՞ր գյուղում այսօր աշխատատեղեր կան:

Այսօր մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, դրա հետ մեկտեղ՝ բանկերի հետ կապված պարտքեր:

Գյուղում որքանո՞վ են լուծված խմելու, ոռոգման ջրի, ասֆալտապատման, փողոցային լուսավորության հարցերը:

Ոռոգման ևխմելու ջրի հետ խնդիրներ ունենք, բայց հուսով ենք, որ այս վերջին մի քանի ամսվա ընթացքում կատարված միջոցառումների արդյունքում ջրի վիճակը մի քիչ կբարելավվի: Մեր համայնքում ջուրը ժամով չի մատակարավում բնակչությանը: Քանի որ Արարատյան դաշտում խորքային հորերի հետ կապված բոլոր տեղերում էլ ջրի սակավություն կար, մենք համայնքով որոշեցինք և տեղադրեցինք պոմպակայաններ խորքային հորերի վրա և այսօր այնտեղից ջուրը մղվում է դեպի մարդկանց բնակարանները : Բայց ասեմ, որ այս տարբերակով մարդկանց վրա ջուրն ավելի թանկ է նստում, քան քաղաքում՝ շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Փողոցային լուսավորության հետ, կարելի է նաև ասել, որ խնդիրներ չունենք: Կենտրոնական փողոցներն ամբողջությամբ լուսավորված են, մի փոքր հատված կա, դա էլ , կարծում եմ , շուտով կարվի: Մինչև գիշերվա ժամը 11-12-ը փողոցները լուսավորվում են, առավոտյան ժամերին էլ փողոցների մի փոքր հատվածի լուսավորությունը միացնում ենք՝ ուսանողների և աշխատանքի գնացողների համար:

Ասֆալտապատումը մեր համայնքում ամենացավոտ տեղն է: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ դա մեծ ծախսերի հետ է կապված՝ մոտ 350-400 մլն. դրամ: Համայնքի ֆինասավորումը շատ քիչ է, մոտ 10 տարվա ֆինանասավորման չափով գումար պետք է ունենանք, որ կարողանանաք ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել: Այս հարցով տարբեր ատյաններ ենք դիմել, և ինձ թվում է , որ խնդրի լուծումը մի օր կունենանք, որովհետև ոչ ոք մերժողական պատասխան չի տվել:

Յուրաքանչյուր համայնքապետ ընտրվելուց առաջ որոշակի խոստումներ է տալիս: Ձեր նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել անցած ժամանակահատվածում և մերօրյա բարդացող սոցիալ-տնտեսական պայմաններում դեռ որո՞նք են մնացել կատարելու:

Ես ընտրվելուց առաջ և թեկուզ հետո խոստումներ տալ չեմ սիրում , որը որ կարող եմ տալ և չկարողանամ իրականցնել: Ես ինչ խոստումներ տվել եմ՝ կատարել եմ: Առաջինը խոստացա, որ ես առաջին հերթին մարդ եմ, հետո նոր համայնքապետ, և հուսով եմ, որ պահպանել եմ դա: Ինքնագովազդների ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ինչ-որ բան չեմ անում , որ հետո ասեմ արել եմ, դա համայնքի բնակիչները պետք է ասեն:

Ի՞նչ վիճակում են գտնվում գյուղի դպրոցն ու մանկապարտեզը: Դպրոցի սաները ավարտելուց հետո ուսանելու և նաև աշխատելու տարիներին որքանո՞վ են բարձր պահում գյուղի, մասնավորապես՝ դպրոցի պատիվը:

Դպրոցում փուլերով կատարվել և կատարվում են վերանորոգման աշխատանքներ, ես կասեի ամբողջական աշխատանքների 80 տոկոսը կատարվել է, մնացածն էլ շուտով կհասցնենք ավարտին: Դպրոցի տանիքը շատ վատ վիճակում էր գտնվում, այժմ այդ հարցն էլ է լուծված: Փոխվել, թարմացվել է նաև դպրոցական կահույքը: Ջեռուցման խնդիրը ևս լուծված է:

Մանկապարտեզում հնարավորությունների սղության պատճառով վերանորոգման աշխատանքեր չեն կատարվել, բայց այն գտնվում է բավականին նորմալ վիճակում: Գործում է երկու խումբ, իսկ ընդհանուր առմամբ գրանցված 50 երեխա կա: Այն նույնպես ապահովված է ջեռուցմամբ:

Այս գյուղը տվել է շատ հերոսներ, կան նաև մարդիկ, ովքեր սովորելով տարբեր ԲՈՒՀ-երում՝ բարձրատիճան պաշտոնյաներ են դարձել այսօր և ամեն հարցով օգնում են գյուղին: Մենք ցանակացած հարցով մեծ աջակցություն ենք ստանում գեներալ Երանոսյանից: Ես այսքան ժամանակ չեմ լսել, որ գեներալին որևէ հարցով մոտեցողը աջակցություն չստանա:

Նա միշտ կանգնած է իր գյուղի կողքին:

Իսկ ի՞նչ կասեք տրանսպորտի մասին:

Տրանսպորտի հարցը շատ վատ է, որովհետև ճանապարհների հետ խնդիր կա, իսկ դա էլ դժվարություններ է ստեղծում տրանսպորտի համար:

ՀՀ նախագահը նախընտրական որևէ խոստում ունեցե՞լ է համայնքի հետ կապված արդյո՞ք կատարել է դրանք:

Նախագահը մեզ, կոնկրետ գյուղի վերաբերյալ ոչինչ չի խոստացել, բայց մենք պայմանավորվածություն ենք ունեցել մարզպետի հետ՝ ասֆալտապատման հարցով, որն անպայման ի կատար կածվի: Միասին ամեն ինչ անում ենք, որ այդ հարցը լուծվի:

Տարածաշրջանի մյուս գյուղերից ինչո՞վ է առանձնանում Ջրառատը:

Ժամանակին ջրի առատությունով, որի համար էլ հենց ստացել է իր անվանումը, բայց հիմա, այս պահին, երևի թե, գնացքի կայարանով է տարբերվում մյուս գյուղերից:

Առաջ շատ հարուստ գյուղ է եղել Ջրառատը, նաև տարբեր աշխատատեղեր են եղել:

Կա՞որևէ բան, որ կցանականայիք ավելացնել կամ գուցե որևէ մաղթա՞նք:

Ես կուզենայի, որ ժողովուրդը համախմբվեր: Միասնական լինելու դեպքում ամեն բան իր տեղը կընկնի:

Քանի որ առջևում Ամանորն է, ուզում եմ շնորհավորել բոլորին՝ մաղթելով առաջին հերթին համբերություն, քաջ առողջություն և երջանկություն: Առողջ լինենք, աշխատենք և կհաղթահարենք ցանկացած դժվարություն:

Մեր պապերը երբ պատմում էին, թե ինչ դժվարությունների միջով են անցել՝ մարմնովս սարսուռ է անցնում և ինձ չի թվում, որ նրանց պես խնդիրներ մենք չունենք: Փառք Աստծո անկախ, ազատ երկրում ենք ապրում, հզոր բանակ ունենք, և ինձ թվում է՝ դրանով շատ բան է ասված: Լավ է մի օր սոված քնենք մեր տանը, իսկ զինվորը կուշտ և ամուր կանգնած լինի իր դիրեքերում, քան կուշտ քնենք՝ թուրք թշնամին մեր գլխի վերևում:

Զրուցեց Մերի Եղիազարյանը

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Միասնական լինելու դեպքում ամեն բան իր տեղը կընկնի. Սամվել Գալստյան"

Leave a comment

Your email address will not be published.


*