ՄԻՊ միջամտությամբ ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատեւ տեսակցություն

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատեւ տեսակցություն:

Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցությունների հաշվառման քարտը: Պարզվել է, որ վերջին անգամ դիմումատուին երկարատեւ տեսակցություն տրամադրվել է նախորդ տարվա մարտ ամսին:

Արդյունքում, դատապարտյալին նախատեսվել է տրամադրել երկարատեւ տեսակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՄԻՊ միջամտությամբ ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատեւ տեսակցություն"

Leave a comment

Your email address will not be published.


*