Միջազգային հանրությունը փորձում է ահաբեկչությունների համատեքստում արատավորել իսլամը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը փորձում է վերջին շրջանում հաճախակի դարձած ահաբեկչական հարձակումների համատեքստում արատավորել իսլամը: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

 

«Եթե ահաբեկիչը մահմեդական է, այդ մասին շեշտադրումներ են անում: Եթե ոչ՝ խոսք չի բացվում: Սա ահաբեկչության միջոցով իսլամը վարկաբեկելու փորձեր են: Դուք կյանքում լսե՞լ եք քրիստոնեական, բուդդիստական կամ աթեիստական ահաբեկչական կառույցների մասին»,- հայտարարել է Էրդողանը:

 

Նա նաև նշել է, որ ըստ իրեն՝ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած խմբավորումն էլ «Իսլամական պետություն» խմբավորումից ոչ պակաս վտանգավոր է:

«Մենք եկել ենք այն եզրահանգման, որ Գյուլենի ղեկավարած «Հիզմեթ» խմբավորումը բնավ կրոնական կազմակերպություն չէ: Դա շատ վիճելի աղբյուրներ ունեցող, մահմեդական աշխարհը պառակտել ցանկացող և իրական դեմքը ցույց չտվող մի կառույց է»,- ասել է Էրդողանը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Միջազգային հանրությունը փորձում է ահաբեկչությունների համատեքստում արատավորել իսլամը. Էրդողան"

Leave a comment

Your email address will not be published.


*