Միջերկրական ծովն ընկած EgiptAir-ի ինքնաթիռի «սև արկղերը» խիստ վնասված են

Միջերկրական ծովն ընկած եգիպտական Airbus A320 ինքնաթիռի «սև արկղերը» խիստ վնասված են, հայտնում է Associated Press-ը` ավիաաղետի հանգամանքների հետաքննությունն իրականացնող հանձնաժողովին հղումով:

Մոտ օրերս փորձագետները կփորձեն վերականգնել դրանք և ստանալ տվյալները: Եթե չհաջողվի դա անել, դրանք կուղարկվեն արտասահման:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Միջերկրական ծովում հայտնաբերվել է EgiptAir ավիաընկերության օդանավի երկրորդ «սև արկղը»:

Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը մայիսին անհետացել էր ռադարների էկրաններիցՄիջերկրական ծովի արևելյան շրջանում: Օդանավում եղել է 66 մարդ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Միջերկրական ծովն ընկած EgiptAir-ի ինքնաթիռի «սև արկղերը» խիստ վնասված են"

Leave a comment

Your email address will not be published.


*