Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում՝ անոթային խնդիրներ ունեցող անձանց համար անվճար խորհրդատվություն և բուժում

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Արթուր Համլետի Թամազյանը հայտնեց, որ հոկտեմբերի 17 – 27-ը ինստիտուտը Ֆրանսահայ բժիշկների միության հետ կնքված պայմանագրի շրջանակում՝ Ֆրանսիայի անոթաբանների ասոցիացիայի անդամները՝ 8 բժիշկ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի անոթային բաժանմունքում անցկացնելու են անոթային խնդիրներ ունեցող անձանց անվճար խորհրդատվություն և բուժում: Ինչպես նաև՝ ինստիտուտի բժիշկների հետ վերապատրաստման դասընթացներ:
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, առաջնորդվելով ‹‹Առողջություն ոչ միայն մաղթում ենք, այլև պարգևում›› սկզբունքով, շարունակում են իրականացնել շուրջօրյա բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնություն:

Ժամանակակից ախտորոշիչ ու բուժական սարքավորումներով հագեցվածությունը և բարձրորակ մասնագետների առկայությունը հնարավորություն է տալիս իրականացնել լայնամասշտաբ, բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ:

Բոլոր բաժանմունքները ղեկավարում են մեր հանրապետության ճանաչված և հարգված բժիշկ-մասնագետները` բժշկական գիտության դոկտորներ և թեկնածուներ:

Աշխատողների ընդհանուր թիվը` 349-ն է, որոնցից 100-ը բժիշկներ են, 142-ը՝ միջին բուժանձնակազմ, 58-ը՝ կրտսեր, 49-ը՝ ոչ բժշկական անձնակազմ: Ինստիտուտն ապահովված է ժամանակակից, որակյալ սարքավորումներով:

Գործում են հետևյալ բաժանմունքները. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության, հեպատալոգիայի և լյարդի վիրաբուժության, դիմա-ծնոտային վիրաբուժության, նեյրովիրաբուժության, կրծքային վիրաբուժության, սիրտ-անոթային վիրաբուժության, ուրոլոգիայի, կոլոպրոկտոլագիայի, ռեպրոդուկտոլոգիայի և վիրաբուժական գինեկոլոգիայի, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, պլաստիկ և միկրովիրաբուժության, սրտաբանության, անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, ժամանակակակից ախտորոշիչ սարքավորումներով հագեցած ախտորոշման և կլինիկական լաբորատորիայի:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բուժական պրոցեսի հետ մեկտեղ կատարվում է ժամանակակից գիտության մակարդակով գիտական աշխատանքներ:

2014 թ.-ին ինստիտուտում պաշտպանվել է մեկ դոկտորական և երկու թեկնածուական ատենախոսություններ: Տպագրվել է 36 գիտական աշխատանք, ինչպես նաև՝ ամեն շաբաթվա վերջում անցկացվում են գիտապրակտիկ կոնֆերանսներ՝ գիտական ֆիլմերով և սլայդներով: Գիտական զեկույցներ են կարդացվել թվով վեց հանրապետության և տասներկուս արտասահմանյան գիտական կոնֆերանսներում:

1994 թ.-ից լույս է տեսնում ‹‹Հայաստանի վիրաբուժության լրաբեր›› գիտապրակտիկ պարբերական հանդեսը, որտեղ հրապարակվում են գիտապրակտիկ հետազոտության արդյունքներն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտերկրի գիտական աշխատողների:

Ինստիտուտի հիմնադրման օրվանից առ այսօր գործում է գիտխորհուրդ, որի նիստերն անցկացվում են յուրաքանչյուր ամիս: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հանդիսանում է գիտապրակտիկ վերապատրաստման բազա՝ ինչպես նորանշանակ աշխատակիցների, այնպես էլ բժշկական համալսարանի և բժշկական քոլեջի ուսանողության համար, որտեղ տեղակայված են տարբեր վիրաբուժական ամբիոններ:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում լայն ընդգրկում է ստացել բժշկական ապահովագրությունը, որը սպասարկում է հասարակության լայն շերտերին՝ համագործակցելով Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ:

Մերի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում՝ անոթային խնդիրներ ունեցող անձանց համար անվճար խորհրդատվություն և բուժում"

Leave a comment

Your email address will not be published.


*