Մոսկվայի շրջանում ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ-ի երկու աջակից է ձերբակալվել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի շրջանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու աջակցի, որոնք ահաբեկչության իրականացման հրահանգների էին սպասում Սիրիայում գտնվող ղեկավարներից: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ծառայությանը:

Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ կասկածյալները Կենտրոնական Ասիայի երկրների բնակիչներ են։

Իրավապահ մարմինների վարկածով՝ տղամարդիկ կապեր էին պահպանում Սիրիայում գտնվող ԻՊ-ի անդամների հետ:

Հարցաքննության ժամանակ տղամարդիկ խոստովանել են ահաբեկիչների հետ կապ պահպանելու փաստերը, ինչպես նաև հայտարարել են ահաբեկչություններ իրականացնելու և ԻՊ-ին միանալու համար Աֆղանստան մեկնելու մտադրության մասին:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվայի շրջանում ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ-ի երկու աջակից է ձերբակալվել"

Leave a comment

Your email address will not be published.


*