Մոսկվայում երիտասարդ կինը իր փոքրիկ երեխայի հետ նետվել է լուսամուտից

Մոսկվայում այսօր առավոտյան բազմաբնակարանային շենքերից մեկի պատուհանից մի երիտասարդ կին է իր անչափահաս երեխայի հետ նետվել ցած: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Վիլիս Լացիսի անվան փողոցում: Ըստ տեղեկությունների՝ նրանց հայտնաբերել է ընտանիքի հայրը, երբ քնից արթնանալով՝ նկատել է, որ լուսամւոտը բաց է, իսկ կինն ու երեխան չկան: Մայրը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ երեխային ծանր վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաանմունք: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: © shamshyan.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվայում երիտասարդ կինը իր փոքրիկ երեխայի հետ նետվել է լուսամուտից"

Leave a comment

Your email address will not be published.


*