Մոսկվայում հարսանեկան արարողության ժամանակ մահացել է հարսնացուն

Մոսկվայի ռեստորաններից մեկում անցկացվող հարսանեկան արարողությունը ողբերգությամբ է ավարտվել. հարսնացուն մահացել է հենց արարողության ժամանակ հուլիսի 11-ին: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ հեռուստաընկերությունը:

Տեղեկացվում է, որ հարսնացուն արարողության ժամանակ իրեն վատ է զգացել: Հյուրերը շատապ օգնություն են կանչել: Բժիշկները հարսնացուի մոտ անաֆիլաքսիկ շոկ են ախտորոշել: Տուժածի վիճակը անհրաժեշտ է դարձրել բժշկական երկրորդ անձնակազմի ժամանումը:

Վերակենդանացման փորձերն այդպես էլ արդյունք չեն տվել, հարսնացուն մահացել է: Նա ընդամենը 25 տարեկան էր:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվայում հարսանեկան արարողության ժամանակ մահացել է հարսնացուն"

Leave a comment

Your email address will not be published.


*