Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 51 մարդ է մահացել. հանրային տրանսպորտում դիմակ կրելու պահանջը խստացվել է. Интерфакс

Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 51 մարդ է մահացել, հաղորդում է Интерфакс գործակալությունը:

Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 6009-ի, նախորդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, մահացել էր 52-ին:

Ռուսաստանի մայրաքաղաքում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման ավելի քան 362 հազար դեպք է գրանցվել, առողջացել է մոտ 274 հազար մարդ:

Այսօրվանից՝ հոկտեմբերի 19-ից, Մոսկվայի քաղաքային իշխանությունները հասարակական տրանսպորտում խստացրել են դիմակ կրելու պահանջը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 51 մարդ է մահացել. հանրային տրանսպորտում դիմակ կրելու պահանջը խստացվել է. Интерфакс"

Leave a comment

Your email address will not be published.


*