Մովսիսյանի գոլի շնորհիվ «Ռեալ Սոլթ Լեյքը» խուսափել է պարտությունից

MLS-ի կանոնավոր առաջնության 18-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալել էր «Մոնրեալ Իմպեկտին»։ 8-րդ րոպեին Հարրի Շիպի շնորհիվ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ «Ռեալ Սոլթ Լեյքին» հաջողվեց խուսափել պարտությունից 79-րդ րոպեին, երբ 11-մետրանոց նշակետից աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը, ով խփեց MLS-ում իր 7-րդ գոլը։

Այժմ «Ռեալ Սոլթ Լեյքը» 29 միավորով Արևմտյան կոնֆերենցիայում զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ կանադական թիմը 25 միավորով նույն տեղում է Արևելյան կոնֆերենցիայում:

«Ռեալ Սոլթ Լեյք » – «Մոնրեալ Իմպեկտ»` 1:1
Գոլերը՝ Շիպ 8՛ – Մովսիսյան 79՛ 11-մետրանոց

sport.times.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մովսիսյանի գոլի շնորհիվ «Ռեալ Սոլթ Լեյքը» խուսափել է պարտությունից"

Leave a comment

Your email address will not be published.


*