Մուհամեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին և նրա երկու համախոհներ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ Քատարի օգտին լրտեսության մեղադրանքով: Այդ մասին որոշումը կայացրել է դատարանը:

Ըստ աղբյուրի դատական նիստը ուղիղ եթերով հեռարձակվել է եգիպտական հեռուստաընկերությամբ: Եվս 6 ամբաստանյալներ, այդ թվում՝ 3 լրագրողներ դատապարտվել են մահապատժի՝ կախելու միջոցով:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ դատական նիստի մեկնարկը ձգձգվել է՝ Մուրսիին տեղափոխող ուղղաթիռի ուշանալու պատճառով:

Դատական նիստն սկսելիս, դատավորը հայտարարել է, թե այս գործով դատական 99 նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում հարցաքննվել են 48 վկաներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ընդհանուր առմամբ այս գործով անցնում է 11 մարդ, այդ թվում՝ Մուհամեդ Մուրսին:

Եգիպտոսի նախկին նախագահին և Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման նրա համախոհներին մեղադրել են այն բանի համար, որ Մուրսիի՝ նախագահի պաշտոնում լինելու ժամանակ հավաքել և քաթարյան հատուկ ծառայությանն են փոխանցել տեղեկություններ եգիպտական հատուկ ծառայությունների և բանակի մասին:

Մեղադրյալները բազմիցս հայտարարել են, որ չեն ընդունում մեղադրանքը և այն համարում են եգիպտական իշխանությունների կամայականության արդյունք:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մուհամեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել"

Leave a comment

Your email address will not be published.


*