«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փակել են ճանապարհն՝ ի նշան բողոքի

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ի նշան բողոքի փակել են «Նաիրիտ» գնացող ճանապարհահատվածը և պահանջում են իրենց խնդիրների արդար լուծում։ Ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներն ու Երևանի ՃՈ ծառայողները։

Shamshyan.com-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով, որ արդեն 5-րդ ամիսն է, աշխատավարձերը չեն վճարում՝ պատճառաբանելով, թե փող չկա. «Ու խոսքները մեկ արած՝ ասում են, թե իբրև փող ման գալու ճանապարհ են փնտրում։

Մինչդեռ եթե միայն իրենց մեկ դղյակը վաճառեն, ապա մեր հալալ քրտինքով աշխատած աշխատավարձերը կվճարեն»։

Մանրամասները՝ քիչ ուշ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

01cb41b37b36dad506e559b2c494979ccc193e7d7c6b1ea8cda4bfd1dcc4385a

 shamshyan.com 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները փակել են ճանապարհն՝ ի նշան բողոքի"

Leave a comment

Your email address will not be published.


*