Կյանքը de factoՀասարակություն

Նախաձեռնության համար գլխավոր արժեք է ազգի ու հայրենիքի հավերժականության գաղափարը․Աբրահամ Գասպարյանը՝ համահայկական մտավոր ներուժի համախմբման մեկնարկին

7.4kviews

Համահայկական մտավոր ներուժի համախմբման նախաձեռնող Աբարահամ Գասպարյանը միջոցառումը սկսեց մեկ րոպե լռությամբ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելով:

Աբրահամ Գասպարյանը խոսեց նախաձեռնության նպատակների, դրանք սնող արժեքային համակարգերի, ռազմավարական ուղղությունների, կազմակերպական կառուցվածքի, խոչընդոտների, դրանց հաղթահարման ուղիների, նպատակի իրականացման ճանապարհային քարտեզի մասին և պատասխանեց ներկաների հարցրեին:

Աբրահամ Գասպարյանն ասաց, որ դահլիճից դուրս գալիս այդ նախաձեռնությամբ հետաքրքրված մասնակիցը պետք է իմանա, թե ինչով կարող է մասնակցել, քանի փուլով և ինչպես կկարողանա իր կամավորի իր մտավոր ներուժը ներդնել իրեն հոգեհարազատ ոլորտում կամ մասնագիտությունում առաջընթաց կատարելու գործում:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ Աբրահամ Գասպարյանն ընդգծեց այն, որ վաղ, թե ուշ ՀՀ-ն կանգնելու է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տարածաշրջանային համակեցության նոր պայմանների հրամայականի առաջ.«Խուսափել հնարավոր չէ, որովհետև վերջին պատերազմի քաղաքական օրակարգը հենց դա է ենթադրում: Փախչել իրականությունից միշտ հնարավոր է, բայց այն հղի է լինելու տարածքային ու քաղաքական նոր էսկալացիաներով: Ասածս ամենևին չի նշանակում, որ Հայաստանի այսօրվա իշխանության որդեգրած անսկզբունք, անբովանդակ, անհեռանկար թաքուն արտաքին քաղաքականությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կարող է հանգեցնել մեր ազգային պետական շահերի եթե ոչ լիարժեք, ապա գոնե ապահով իրականացմանը, հակառակը այն պետք է դառնա ուղեղային կենտորնների լայն քննարկման առարկա, հնարավորինս խուսափելով կուլիսային պայմանավորվածություններից»:

Աբրահամ Գասպարյանն ասաց, որ իրենք ձգտում են նոր լիցք հաղորդել հայկական ազգային գիտակցությանը՝ այն հարստացնելով ավանդական և ժամանակակից արժեքների արդյունավետ համադրությամբ:

« Նախաձեռնության համար գլխավոր արժեք է ազգի ու հայրենիքի հավերժականության գաղափարը»,-ասաց Գասպարյանը:

Leave a Response