ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը եւ հորդորել է բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարը եւ թույլ չտալ լարվածության սաստկացում:

Այդ մասին  ասված է նրա հայտարարության մեջ:

«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ հաղորդումները ինձ հույս են ներշնչում: Ես հորդորում եմ բոլոր կողմերին՝ պահպանել հրադադարի համաձայնությունը, ցուցաբերել զսպվածություն եւ կանխել հետագա ցանկացած էսկալացում»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին: «Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ եւ համապարփակ լուծում գտնեն համանախագահների հովանու ներքո: Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»,- ասված է դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը"

Leave a comment

Your email address will not be published.


*