ՆԱՏՕ-ն սկսել է սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժություններն Արեւելյան Եվրոպայում

Լեհաստանում մեկնարկել են «Անակոնդա-2016» զորավարժությունները, որոնք The Guardian-ն անվանել է Արեւելյան Եվրոպայում սառը պատերազմից ի վեր ամենամասշտաբայինը: «ՆԱՏՕ-ն եւ գործընկեր-երկրները ձգտում են կազմակերպել ուժի ցուցադրություն ի պատասխան մտահոգություններին, որոնք առաջացել են Ռուսաստանի համառության եւ գործողությունների պատճառով»,- գրում է լրագրող Ալեքս Դյուվալ Սմիթը:

«ՆԱՏՕ-ի տարածաշրջանային դաշնակիցները ողջունում են 31 հազար զինվորականների եւ 24 երկրներից հազարավոր տրանսպորտային միջոցների մասնակցությամբ այդ զորավարժությունները: Միեւնույն ժամանակ Վարշավայում եվրոպական երկրի դեսպանատան անանուն ռազմական կցորդը զգուշացրել է. զորավարժությունները կարող են ընթանալ «մղձավանջային սցենարով», եթե տեղի ունենա որեւէ միջադեպ, որեւէ սխալ հաշվարկ, որը ռուսական կողմը կմեկնաբանի կամ կնախընտրի մեկնաբանել որպես հարձակման գործողություն»:

Թերթը գրում է. «ՌԴ ինքնաթիռները պարբերաբար մոտենում են Հյուսիսային Եվրոպայի երկրների օդային սահմաններին, իսկ ապրիլին թռիչքներ են իրականացրել Բալթիկ ծովում ցածր բարձրության վրա Donald Cook ականակրի մոտակայքում»:

13401006_872178226244119_1425216595_nՆԱՏՕ-ի հայտարարության համաձայն «Անակոնդա-2016»-ը շտաբների եւ զորքերի համար ռազմական, քիմիական եւ կիբեր սպառնալիքների դեպքում համակարգված գործելու քննություն կլինի:

«Սա խաղաղ ժամանակ Լեհաստանում օտարերկրյա դաշնակից ուժերի ամենամեծ զորաշարժն է»,- գրում է հոդվածի հեղինակը: Նրա խոսքերով՝ գերմանական տանկերն առաջին անգամ 1941 թվականի հունիսի 22-ից ի վեր կհատեն Լեհաստանն արեւմուտքից արեւելք:

«Ծրագրվում է 1130 դեսանտայինների անկարգելով վայրէջք, կամրջի շինարարություն Վիսլայի վրա 300 տրանսպորտային միջոցների տեղափոխման համար, գիշերային «հարձակում» 35 ուղղաթիռի մասնակցությամբ: Լեհաստանում մենք ընկալում ենք այս զորավարժությունները որպես հավաստիացումներ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից: «Անակոնդան» իր ծավալով եւ զորքերի քանակով չի կարող մրցակցել ՌԴ զորավարժությունների հետ, որոնք մշտապես անց են կացվում մոտակայքում, սահմանի մյուս կողմում»,- ասել է լեհ վերլուծաբան Մարցին Զաբորովսկին:

Նա խոստովանել է, որ զորավարժություններն անցկացվում են «լարված» մթնոլորտում եւ հնարավոր են «անկանխատեսելի պատահարներ»:

«Անակոնդա-2016»-ը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա Վարշավայում հուլիսի 8-9-ին: Սպասվում է, որ գագաթաժողովին գործընկերները Լեհաստանում եւ Բալթյան երկրներում մեծ թվով զինվորականների եւ տեխնիկայի տեղակայման համաձայնության կգան»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր` The Guardian

Թարգմ.`Տիգրան Գասաբյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՆԱՏՕ-ն սկսել է սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժություններն Արեւելյան Եվրոպայում"

Leave a comment

Your email address will not be published.


*