Ներսես Հովհաննիսյանի աճյունը Հայաստան չի տեղափոխվի. ՀՀ մշակույթի նախարարություն

Մոսկվայում մահացած կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանի աճյունը Հայաստան չի բերվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Մշակույթի նախարարությունից:

Նրա աճյունը Հայաստան չբերելու որոշումը պայմանավորված է նրանով, որ երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում և իր ընտանիքի անդամներն այնտեղ են:

Հիշեցնենք, որ Ներսես Հովհաննիսյանը մահացել է  78 տարեկան հասակում: Մեծանուն ռեժիսորի ֆիլմերից մեծ ժողովրդականություն էին վայելում «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) , «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Մենավոր ընկուզենի» (1987թ.) և այլն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ներսես Հովհաննիսյանի աճյունը Հայաստան չի տեղափոխվի. ՀՀ մշակույթի նախարարություն"

Leave a comment

Your email address will not be published.


*